Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Վարչապետը պաշտպանության և ԱԳ նախարարների, ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Վարչապետը պաշտպանության և ԱԳ նախարարների, ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
14.11.2020 | 19:54

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԱԳ նախարարներ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքները։

Դիտվել է՝ 3111

Մեկնաբանություններ